Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը կհանգեցնի Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը. Փաշինյան
Հարավկովկասյան տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների բացումը կհանգեցնի ԵԱՏՄ-ի շրջանակում և Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Aysor.am-ը։
«Հուսով եմ, որ մենք կկարողանանք որոշում կայացնել տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները բացելու մասին, ինչը կբերի ԵԱՏՄ շրջանակում առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը և Հայաստանի ու Ռուսաստանի փոխադարձ կապերի ակտիվացմանը», - ասել է Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
Նա նշել է, որ նախատեսվում է ռուսական ներդրումներն ակտիվացնել Հայաստանում։