Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 409 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 28-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 337931: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 7514 (+29) դեպք, մահվան ևս 1439 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 13852 անձ: Ապաքինվել է 315126 անձ: