Թուրքմենստանը հատուկ ուշադրություն է դարձնում Արևելք-Արևմուտք և Հարավ-Հյուսիս ուղղություններով տրանսպորտային հաղորդակցությանը: Այդ մասին հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը՝ կոչ անելով Տնտեսական համագործակցության կազմակերպությանը զարգացնել համագործակցությունը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում, փոխանցում է News.am-ը:
Նրա խոսքով՝ դա վերաբերում է Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Օման, ինչպես նաև Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա տրանսպորտային միջանցնքերի ստեղծմանը:
«Խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը ՏՀԿ անդամ պետությունների մասնակցությամբ նշանակում է որակյալ առաջընթաց տարածաշրջանում նոր աշխարհատնտեսական տարածություն ձևավորելու գործում, բացում համագործակցության մեծ հեռանկարներ խոշոր ներդրումներ ներգրավելու և մի շարք արդիական սոցիալական խնդիրներ լուծելու համար»,-հայտարարել է Բերդիմուխամեդովը:
Նա հիշեցրել է, որ ներկայում ընթանում է Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան Էլեկտրահաղորդակցման օդային գծերի, Թուրքմենստանից դեպի Աֆղանստան երկաթուղու, ինչպես նաև Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան գազատարի կառուցումը: