Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 189 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 29-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 338120: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 7535 (+21) դեպք, մահվան ևս 1440 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 12947 անձ: Ապաքինվել է 316198 անձ: