Պետդումայի խոսնակ Վյաչեսավ Վոլոդինը նոյեմբերի 29-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նիստի ընթացքում վերընտրվել է վերջինիս նախագահ: Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել են Դումայի մամուլի ծառայությունից:
«Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի առաջարկությամբ միաձայն հերթական ժամկետով ՀԱՊԿ ԽՎ-ի նախագահ է ընտրվել Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը»,- ասել են մամուլի ծառայությունում: