Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի, Վլադիմիր Զելենսկիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ Դոնբասի հարցով գագաթաժողով անցկացնելու գաղափարն անիմաստ է, քանի որ Մոսկվան հակամարտության կողմ չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ի թղթակիցը։
«Փաստն այն է, որ Ռուսաստանը Դոնբասի շուրջ հակամարտող կողմ չէ։ Խնդիրը լուծելու ուղիներ գտնելն անհնարին կլինի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով եռակողմ գագաթաժողովի հնարավորության մասին հարցին։
Պեսկովի խոսքով՝ հակամարտության կողմերն են Կիևը և ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչները։