Ստամբուլում նոյեմբերի 29-ին տեղի ունեցած ուժեղ փոթորկի հետևանքով կան զոհեր և ավերածություններ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Փոթորիկը շրջել է մեքենաներ, պոկել շինությունների տանիքներ, տապալել ծառեր և նույնիսկ խոշոր մետաղական կառույցներ, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ վնասվածքներ են ստացել և 4 քաղաքացի մահացել է: Ականատեսները սոցցանցերում հրապարակում են տարերքի տեսանյութերը։
Իշխանությունները որոշել են նավերի համար փակել Բոսֆորի երթևեկությունը երկու ուղղություններով։ Դադարեցվել է նաև օդային հաղորդակցությունը։
Օդերևութաբանները կանխատեսում են, որ վատ եղանակը կպահպանվի մինչև երեքշաբթի օրվա վերջ։