Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 398 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում նոյեմբերի 30-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 338518: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 7567 (+32) դեպք, մահվան ևս 1446 (+6) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 12330 անձ: Ապաքինվել է 317175 անձ: