ՀՀ ԱԺ պատվիրակությունը Մադրիդում մասնակցել է Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովին:
Նոյեմբերի 29-ին տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության չորս մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների թափուր տեղերի ընտրությունները:
Խաղաղության եւ միջազգային անվտանգության մշտական հանձնաժողովի բյուրոյի անդամ, ապա փոխնախագահ է ընտրվել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Կայուն զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի բյուրոյի անդամ է ընտրվել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը: Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի բյուրոյի անդամ է ընտրվել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, իսկ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ընտրվել է ՄԱԿ-ի հարցերի մշտական հանձնաժողովի բյուրոյի անդամ:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն անդամակցել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիային:
Նոյեմբերի 30-ին՝ Վեհաժողովի աշխատանքների վերջին օրը, Հայկ Կոնջորյանն ու Հասմիկ Հակոբյանը մասնակցել են Ղեկավար խորհրդի նիստին: