ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը ափսոսանք է հայտնել, որ Վրաստանը հրաժարվել է մասնակցել «3+3» (Ադրբեջան-Հայաստան-Վրաստան + Ռուսաստան-Իրան-Թուրքիա) տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի մեկնարկային հանդիպմանը, փոխանցում է ИА Regnum-ը:
«Վրաստանի կողմից «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի մեկնարկային հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելն ափսոսանքի առիթ է տալիս։ Մենք պատրաստ ենք քննարկել խնդրահարույց բոլոր հարցերը, փնտրել ընդհանուր հետաքրքրություն ունեցող թեմաներ, համատեղել շահերը տնտեսական, մարդասիրական ոլորտներում՝ չնայած առկա տարաձայնություններին», - ասել է Կարասինը ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպան Քրիստինա Մարտի Լանգի հետ հանդիպմանը։