Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 502 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում դեկտեմբերի 1-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 339 020: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 7610 (+43) դեպք, մահվան ևս 1447 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 12198 անձ: Ապաքինվել է 317765 անձ: