Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, փոխանցում է News.am-ը։
«Բուն գործառույթներին հարցը չի հասել, դա այն դեպքերում կլինի, երբ ինչ-որ մեքենա հատի Հայաստանի սահմանը», - նշեց նա։
ՊԵԿ նախագահը նպատակահարմար չի համարում ասել՝ որտեղ են տեղակայված մաքսային ծառայողներն ու ինչ կարգավիճակով։
Նա վստահեցրեց, թե չի եղել դեպք, որ ադրբեջանական ավտոմեքենան հատի ՀՀ սահմանը։