ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Եթե այդ թեմային անդրադարձ արվի Թուրքիայի նախագահի կողմից, ապա այո»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Պեսկովը հավելել է, որ եթե Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն օգտագործի իր ազդեցությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա՝ Դոնբասում իրավիճակը կարգավորելու համար, ապա դա կարելի է միայն ողջունել։
Հիշեցնենք, որ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է միջնորդ հանդիսանալ Ուրաինայի և Ռուսաստանի միջև: