Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անվանել է «իշխանության մեջ պատահական մարդ»:
Նրա խոսքով՝ մինչ Դոնբասում պատերազմի սկսվելը Ուկրաինայում իշխանության ղեկին էր Ալեքսանդր Տուրչինովը՝ «նախկին կոմսոմոլի աշխատողը»:
«Ես նրան լավ էի ճանաչում, և մենք այդ ժամանակ հանդիպեցինք։ Ես նրան ճանաչում էի որպես մարդ։ Դե, նրանից ինչ քաղաքական գործիչ: Նա պարզապես մարդ է, որը պատահաբար ընկել է այս խառնաշփոթի մեջ: Բայց ես կարծում եմ, որ քաղաքականության մեջ նա բացարձակապես պատահական մարդ է։ Իսկ Վլադիմիր Զելենսկին ևս բացարձակապես պատահական մարդ է, թեև պետության ղեկավարն է և նման բաներ»,- ասել է Լուկաշենկոն։