Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին News.am-ի փոխանցմամբ՝ հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին։
Հանդիպմանը քննարկվել են Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների տարբեր ասպեկտներ, Հարավային Կովկասում համագործակցության հեռանկարները, հետկոնֆլիկտային իրավիճակը և նոյեմբերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը։