Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 558 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում դեկտեմբերի 2-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 339578: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 7631 (+20) դեպք, մահվան ևս 1450(+3) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 12016 անձ: Ապաքինվել է 318481 անձ: