ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակում հնարավոր է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև Aysor.am-ի հետ զրույցում ասել են ՀՀ ԱԳՆ-ից:
Ավելի վաղ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեն հայտարարել է՝ դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։