Համաշխարհային ենթակառուցվածքներում 300 միլիարդ եվրո ներդնելու ԵՄ ծրագիրն ավելի լավը կլինի, քան Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» նախաձեռնությունը, ասել է Եվրահանձնաժողովի նախագահը, երբ նա հայտարարել զարգացող երկրներում տեխնոլոգիաների և հանրային ծառայությունների խթանման ռազմավարության մասին, հայտնում է The Guardian-ը:
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ ԵՄ ռազմավարությունը դրական առաջարկ է ամբողջ աշխարհում ենթակառուցվածքների զարգացման համար և հիմնված է ժողովրդավարական արժեքների և թափանցիկության վրա:
Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, որը հաճախ նկարագրվում է որպես 21-րդ դարի մետաքսի ճանապարհ, Պեկինին հնարավորություն է տվել ընդլայնել իր միջազգային ազդեցությունը՝ ներդրումներ կատարելով ավելի քան 70 երկրներում, որոնք կազմում են աշխարհի բնակչության կեսը և ՀՆԱ-ի մեկ քառորդը:
Ֆոն դեր Լեյեն հայտնել է, որ երկրները բավարար հնարավորություններ չունեն մեծ ենթակառուցվածքային նախագծերի համար ներդրումներ գտնելու հարցում: «Ինչ վերաբերում է ներդրումների ընտրությանը, ապա դրանք ներկայումս համեմատաբար սահմանափակ են»,- ասել է նա:
«Երկրները [ունեին] չինական ներդրումների իրենց փորձը, և նրանց ավելի լավ և տարբեր առաջարկներ են պետք», - ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ պլանը «իսկական այլընտրանք է»։