Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Գորիի ռազմական հոսպիտալից տեղափոխել են Թբիլիսիի քաղաքային դատարան: Այս մասին հայտնում է «Новости Грузия»-ն:
Ավելի վաղ բժիշկները հայտնել էին, որ Սահակաշվիլիի առողջական վիճակը բավարար է, և նա պատրաստ է մասնակցել գործընթացին։
Այսօր հերթական դատական գործընթացն է տեղի ունենալու «պիջակների գործով», որով Սաակաշվիլին մեղադրվում է պետական միջոցները մսխելու համար: Դատալսումներն անցնելու են բողոքի ակցիային զուգահեռ, որը կազմակերպում է երկրի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը` «Միասնական ազգային շարժումը»: