ԵԱՀԿ–ն պատրաստ է նպաստել Երևանի, Թբիլիսիի և Բաքվի համագործակցության զարգացմանը
ԵԱՀԿ–ն պատրաստ է նպաստել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածաշրջանային համագործակցությանը, եթե այդ երեք երկրները համապատասխան պայամանավորվածության հասնեն։ Այս մասին Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի բացմանն այսօր հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեն, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան
Ըստ նրա` Արցախյան հակամարտությունը կազմակերպությանն այն մտքին է հանգեցրել, որ իրավիճակը պետք է տեսադաշտում պահել։
«Կարծում եմ նաև, որ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև տարածաշրջանային համագործակցությունը կարող է փոխշահավետ լինել։ Անդրկովկասի գծով իմ հատուկ ներկայացուցիչը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նման համագործակցությանը նպաստելու համար, եթե երեք երկրները համապատասխան որոշում ընդունեն», – հայտարարել է Ան Լինդեն։