Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաքելական այցով դեկտեմբերի 2-6-ը կմեկնի Կիպրոս և Հունաստան, քահանայապետը կայցելի Նիկոսիա, Լառնակա, Աթենք, ինչպես նաև Լեսբոս կղզի, որը դարձել է ներկայիս միգրացիոն ճգնաժամի խորհրդանիշներից մեկը:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ քահանայապետը հնարավորություն կունենա հանդիպելու ներգաղթյալների հետ, որոնք կղզի են ժամանել «հույսի որոնումներով»:
Հռոմի պապն ուղևորությունից առաջ հայտնել է, որ դա լինելու է ճամփորդություն դեպի առաքելական հավատի և տարբեր դավանանքների քրիստոնյաների միջև եղբայրության աղբյուրներ: