ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ակտիվ երկխոսություն սկսել հումանիտար հարցերի շուրջ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
«Մենք ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի կառավարության անդամների միջև ուղիղ երկխոսության վերսկսումը։ Կոչ ենք անում կողմերին առաջընթացի հասնել հումանիտար հարցերի, այդ թվում՝ ռազմագերիների, ականազերծման, անհետ կորածների հարցերի, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային հումանիտար իրավունքի խախտումների հետաքննության հարցում», - ասել է Բլինկենը Ստոկհոլմում կայացած ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում: