Թեհրանը Վիեննայում բանակցությունների կողմերին է ներկայացնել միջուկային գործարքի վերականգնմանը նվիրված համաձայնագրի նախագիծ՝ երկու փաստաթղթերի տեսքով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 2-ին այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի տեղակալ Ալի Բաղերին:
«Իրանը ներկայացրեց երկու թեմաների՝ անարդարացի պատժամիջոցների չեղարկման եւ միջուկային ծրագրի հարցերի շուրջ նախնական տեքստի՝ իր տարբերակը»,- մեջբերում Է նրա խոսքը Tasnim գործակալությունը:
Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգման հարցին նվիրված բանակցությունների յոթերորդ փուլն սկսվել Է նոյեմբերի 29-ին Վիեննայում այն բանից հետո, երբ դրանք դադարեցվել Էին Իրանում կայացած ընտրությունների պատճառով: