Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:
Ինչպես հայտնում են «Հայաստան» դաշինքից՝ նիստում անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի՝ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումներից մինչև ծայրաստիճան լարված սահմանային ու սոցիալական խնդիրներ։
Քննարկվել են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության անելիքները ու հնարավոր զարգացումները։