Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 399 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում դեկտեմբերի 3-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 339977: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 7644 (+13) դեպք, մահվան ևս 1452 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 11405 անձ: Ապաքինվել է 319476 անձ: