Միացյալ Նահանգները և Եվրամիությունն ընդունել են Չինաստանի հետ դիվանագիտական շփուների կարևորությունը, հատկապես այնտեղ, որտեղ հնարավոր Է կառուցողական համագործակցություն: Այդ մասին ասված Է դեկտեմբերի 2-ին ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ ՉԺՀ-ին նվիրված բարձր մակարդակի բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վաշինգտոնում կայացած հանդիպմանը նախագահում Էին Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն և ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը: ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև այդ մակարդակի առաջին հանդիպումը տեղի Է ունեցել մայիսին Բրյուսելում:
«Շերմանը և Սաննինոն ընդունել են Չինաստանի հետ դիվանագիտական շփուների կարևորությունը, հատկապես այնտեղ, որտեղ (իրենց) շահերը տրամախաչվում են և որտեղ հնարավոր Է կառուցողական համագործակցություն»,- նշված Է փաստաթղթում: Կողմերն ընդգծել են, որ «Չինաստանի հետ համագործակցում են այնտեղ, որտեղ դա հնարավոր Է, և պատասխանատվությամբ են մոտենում» Պեկինի հետ մրցակցությանը»:
Հանդիպման մասնակիցները «հավաստել են, որ Չինաստանի հետ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարաբերությունները կրում են բազմակողմանի բնույթ, և ընդգծել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև մշտական և սերտ շփումներ պահպանելու կարևորությունը» ՉԺՀ-ի նկատմամբ «համապատասխան մոտեցումների հարցերի շուրջը: Նրանք քննարկել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի վերջին հանդիպումները Չինաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, այդ թվում Իրանի միջուկային ծրագրի, ինչպես նաև Կորեական թերակղզու իրադրության շուրջը:
Վաշինգտոնը և Բրյուսելը, նշված Է հայտարարության մեջ, «ընդգծել են (Պեկինի հետ) արդյունքի կողմնորոշված փոխգործակցության կաևորությունը հանգուցային անդրազգայն հիմնախնդիրների շուրջը, ինչպիսիք են կլիմայական ճգնաժամը» և առողջապահությունը: