Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել են հեռախոսով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով NTV հեռուստաալիքին։
«Կողմերը քննարկել են Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումը, ինչպես նաև իրադրությունն Անդրկովկասում: Պուտինն ու Էրդողանը անդրադարձել են նաև երկկողմ հարաբերություններին և գնահատել այն քայլերը, որոնք ուղղված են երկու երկրների հարաբերությունների զարգացմանը», - հաղորդում է հեռուստաալիքը: