ԱՄՆ-ն օգնություն կտրամադրի Ուկրաինային երկրի սահմանին իրավիճակի սրման դեպքում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվին՝ ՆԳ նախարար Դենիս Մոնաստիրսկու հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Քրիստինա Քվին հավաստիացրել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինայի ՆԳՆ-ին Ուկրաինայի սահմանին իրավիճակի սրման դեպքում»,-նշվում է Ուկրաինայի ՆԳՆ-ի շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ։