«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը համագումարի ժամանակ կրկին հաստատել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Շատ շնորհակալ եմ, սիրելի ընկերներ, շնորհակալ եմ վստահության համար»,- ասել է Մեդվեդևը։
Կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Բորիս Գրիզլովն առաջարկել է վերընտրել Մեդվեդևին 5 տարի ժամկետով։