Թուրքիան Ուկրաինային էականորեն ավելի շատ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր է վաճառել, քան նախկինում հայտնի էր, և ապագայում կարող են նոր մատակարարումներ լինել: Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Գործակալության տվյալներով, որը հղում է անում Թուրքիայի կառավարության աղբյուրներին, խոսքը մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքերի մասին է։Առաջիկայում նախատեսվում է ևս 24 անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ուկրաինա։ Թուրքիայի կառավարության և անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar-ի պաշտոնյաները չեն մեկնաբանել այս տեղեկությունը։