ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ, Իգոր Խովաև՝ ՌԴ, Բրիս Ռոքֆոյ՝ Ֆրանսիա) դեկտեմբերի 4-ին հայտարարություն են տարածել Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական ամենամյա հավաքի շրջանակներում դեկտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ առանձին-առանձին հանդիպումների արդյունքներով։
Համանախագահները հանդիպել են նաև 2022 թվականից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել պատրաստվող երկրի՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ևս մասնակցել է հանդիպումներին։