Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում դեկտեմբերի 5-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 340723: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 7683 (+14) դեպք, մահվան ևս 1455 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 10479 անձ: Ապաքինվել է 321106 անձ: