Դեկտեմբերի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների միջև առանձնապես արտոնյալ ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման հարցեր։
Ղեկավարները նաև կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, ներառյալ համատեղ աշխատանքը G20-ի, BRICS-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում: