ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում հանդիպումներ ու խորհրդակցություններ կունենա պետական բարձրաստիճան մի շարք մարմինների հետ: Այս մասին տեղեկանում ենք Թաթոյանի ֆեյսբուքյան էջից:
«Ֆրանսիայում այս շաբաթ տեղի կունենան իմ բարձրաստիճան հանդիպումներն ու խորհրդակցությունները Ֆրանսիայի պետական մի շարք մարմիններում, Եվրոպական միության խորհրդարանի պատգամավորների և Հայկական սփյուռքի կազմակերպությունների, հայ համայնքի հետ՝ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի (CDCA ANC France) հրավերով:
Այցի շրջանակում նախատեսված են նաև բարձրաստիճան քննարկումներ Եվրոպայի խորհրդում», նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: