Թուրքմենստանի, Իրանի և Ադրբեջանի միջև գազի փոխանակման եռակողմ պայմանագիրը կարող է Իրանը վերածել տարածաշրջանային տարանցիկ կենտրոնի, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, փոխանցում է «Vestnik Kavkaza»-ն:
Ռաիսիի խոսքով՝ Իրանը մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել հարևան երկրների հետ տարանցիկ և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ և այդ կապակցությամբ պայմանագրեր է ստորագրել։
Իրանի նախագահը հավելել է, որ այդ փաստաթղթերը մեծ նշանակություն ունեն։ Նրա խոսքով՝ հարևան երկրների հետ պայմանագրերը կարող են նպաստել տնտեսական զարգացմանը:
Ռաիսին ընդգծել է նաև իրանական նավահանգիստների կարևորությունը հարևան երկրների հետ առևտրի հարցում։