ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցությունները, որը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին, չի հեռարձակվի, նախատեսվում է ցուցադրել հանդիպումից առաջին կադրերը, իսկ հետո ղեկավարների միջև շփումը փակ կլինի, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ուղիղ հեռարձակում չի լինելու։ Մենք ցույց կտանք, կարծում եմ, առաջին կադրերը: Ամբողջ շփումը կիրականացվի փակ ռեժիմով»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նա ավելացրել է, որ երկու նախագահների շփումը կսկսվի Մոսկվայի ժամանակով մոտ 18։00-ին: