ԱՄՆ ռազմաօդային ուժերի OF 38th RS/55th WG, Boeing RC-135V Rivet Joint ինքնաթիռը՝ HOMER79 կանչի համարով, հետախուզական թռիչք է կատարել Սև ծովի վրայով՝ մոտենալով Ղրիմի ափերին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում կատարելով PlaneRadar կայքի տվյալներին։
Այն Կրետե կղզում գտնվող «Սուդա» ավիաբազայից օդ է բարձրացել և սահմանը դիտարկելուց հետո ուղևորվել Հայաստանի և Ադրբեջանի կողմը, ապա մտել Վրաստանի օդային տարածք։
Լրատվամիջոցները նախօրեին տեղեկություն էին տարածել, որ դեկտեմբերի 3-ին Թել Ավիվ-Մոսկվա ուղևորատար ինքնաթիռն ստիպված է եղել փոխել ուղին Սև ծովի վրայով՝ ամերիկյան հետախուզական ինքնաթիռի հետ վտանգավոր մերձեցումից խուսափելու համար։