Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը հայտարարել է, որ Կիպրոսի իշխանություններն են պատասխանատվություն կրում Լառնակայի մզկիթի վրա հարձակում գործելու համար։ Թուրքիայի առաջնորդը հայտարարել է, որ դա անպատասխան չի մնա, հայտնում է vz-ն՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին։
Դեկտեմբերի 2-ին «հոգեբանական խնդիրներ» ունեցող սիրիացին հրդեհել է Լառնակայի մզկիթը։ Նրան կալանավորել են և տեղափոխել Նիկոսիայի հոգեբուժարան։
«Ցավոք, Կիպրոսի հարավում` Լառնակայում գտնվող մեր մզկիթի դեմ ակցիա է իրականացվել։ Իհարկե այն անպատասխան չի մնա։ Մենք Հարավային Կիպրոսին ասում ենք` մեր մզկիթների նկատմամբ նման դիվերսիաների մի՛ մասնակցեք։ Դուք դրա համար մեծ գին կվճարեք։ Մենք փնտրում ենք դրա հետևում կանգնածին», - լրագրողներին ասել է Էրդողանը։