Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր տեղահանվածների և բազմազավակ ընտանիքների համար։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական նախարարության մամուլի ծառայությունը:
Նախօրեին մարդասիրական բեռը հավաքվել էր Մոսկվայի շրջանի բարեգործական կազմակերպությունների կողմից և ՌԴ ՊՆ Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել էր Երևան, որտեղից էլ ՌԴ խաղաղապահ զորակազմի շարասյան կազմում հասցվել էր Ստեփանակերտ:
Հումանիտար օգնության շրջանակում 5 հազար երեխայի համար նախատեսված են ամանորյա խաղալիքներ, գույք՝ մանկապարտեզների համար, տաք անկողնային պարագաներ, հագուստ, կոշիկներ, դպրոցական պարագաներ:
Խաղաղապահները կհամակարգեն ու ապրանքները հասցեական կբաշխեն: