Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 240 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում դեկտեմբերի 7-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 341058: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 7718 (+27) դեպք, մահվան ևս 1457 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 9477 անձ: Ապաքինվել է 322406 անձ: