Շիրակի մարզից գերեվարվածների հարազատները բողոքի ակցիա են անում մարզպետարանի շենքի մոտ։ Նրանք մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ հանդիպում են պահանջում, հայտնում է Սպուտնիկ Արմենիան:
Գերեվարվածների հարազատներին զայրացրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում է հայտնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։