ԱՄՆ Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի նախագծի զգալիորեն կրճատված տարբերակում չեղարկվել են հարյուրից ավելի փոփոխությունների առաջարկներ՝ այդ թվում Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից սատարվող մի քանի փոփոխություն:
Վերջնական տարբերակում, սակայն, կա հայ-ադրբեջանական հակամարտության մասին զեկույցի պահանջ: Այս մասին Հանրայի ռադիոյի փոխանցմամբ՝ հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:
Չնայած Ադրբեջանի ագրեսիան իր անունով չի կոչվում (ինչպես պետք է լիներ), օրինագիծը մատնանշում է Ադրբեջանի կողմից չորս կոնկրետ օրինախախտում.