Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում դեկտեմբերի 8-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 341468: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 7728 (+10) դեպք, մահվան ևս 1464 (+7) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 9462 անձ: Ապաքինվել է 322814 անձ: