Բունդեսթագը Գերմանիայի նոր կանցլեր է ընտրել սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն
Գերմանիայի կառավարության ղեկավարն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը։ Ներկայիս Բունդեսթագում դա 736 պատգամավորներից առնվազն 369-ն է։
Շոլցը ստացել է 395 ձայն։
Սահմանադրության համաձայն՝ հենց կառավարության ղեկավարն է որոշում Գերմանիայի քաղաքականությունը։
Այսպես կոչված «կանցլերական մեծամասնությունը» ձևավորվում է հիմնականում այն կուսակցությունների ներկայացուցիչների ձայներով, որոնք կձևավորեն նախարարների կաբինետը։