Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կրկին առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ցանկացած ձևաչափով, որը նրանք կցանկանան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ուշադիր հետևում ենք Ուկրաինայում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ցանկանում ենք, որ լարվածությունը չսրվի, և տարածաշրջանը մնա կայուն: Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել՝ վերջին շաբաթների ընթացքում սրված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը թուլացնելու և երկխոսության ալիք ստեղծելու համար։ Երկու կողմերի համաձայնությամբ մենք կարող ենք առաջարկել օգնություն, միջնորդություն կամ աջակցություն ցանկացած ձևաչափով: Իհարկե, մենք պատրաստ ենք առանց վարանելու անել ամեն ինչ՝ հանուն տարածաշրջանում խաղաղության», - ասել է Էրդողանը ինքնաթիռում գտնվող թուրք լրագրողներին՝ վերադառնալով Կատար կատարած այցից: