Բանավոր պայմանավորվածություններ չեն եղել։ Դրանից առավել անհեթեթություն դժվար է պատկերացնել։ Այս մասին դեկտեմբերի 8-ին կառավարության ժամի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հնչեցրած մեղադրանքներին,հայտնում է News.am-ը:
Պատգամավորը, մասնավորապես, նրան մեղադրեց բանակցային գործընթացում հակառակորդի հետ բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու և դրանք գաղտնի պահելու մեջ։ Փաշինյանը վստահեցրեց, որ որևէ բանավոր պայմանավորվածություն չի եղել։ «Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք ունեցել։ Դրանից առավել անհեթեթություն դժվար է պատկերացնել»,-ասաց Փաշինյանը։