Լեռնային Ղարաբաղում տեղակայվելուց հետո ռուս խաղաղապահների կողմից զոհվածների ավելի քան 1900 մարմին է վերադարձվել Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին, այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։
«Խաղաղապահները զոհվածների ավելի քան 1960 մարմին վերադարձրել են Հայաստանի և Ադրբեջանի տեղական իշխանություններին։ Մենք մինչ օրս շարունակում ենք մեր որոնողական աշխատանքները», - ասել է նա։
Մուրադովը նշել է, որ երկու կողմերից ավելի քան 100 զինծառայող ազատվել է գերությունից և վերադարձել հայրենիք։