ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ խոսելու հետ կապված: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Ալեն Սիմոնյանը, փոխանցում է Panorama.am-ը:
«Տիկին Մանուկյանը վերջին երեք ամսում 4 նախադասություն տեքստի տարբեր տեղերում դնում և կարդում է՝ «ասֆալտը», «Հունաստանը», «բուքմեյքերական գրասենյակը», մյուսը չեմ հիշում:
Դուք դատարանում պատասխան կտաք, և դատարանը ձեզ կպարտավորեցնի գալ և այդ նույն թղթով ներողություն խնդրել»,- ասել է Ալեն Սիմոնյանը: