Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
«Իրադրությունը բխում է այն հաղորդագրության բովանդակությունից, որը տարածվել է: Կխնդրեմ, ինչպես միշտ հետևել, հավատալ պաշտոնական լրահոսին, ավելորդ խուճապ տարածող տեղեկատվություն չսփռել»,- ասել է Սարգսյանը: