Հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունը դադարել է, հայկական կողմն ունի երկու վիրավոր
Դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն: ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։